Էրդողանը Բայդենին կոչ է արել «հայելու մեջ նայել» - Mediamax.am

1627 դիտում

Էրդողանը Բայդենին կոչ է արել «հայելու մեջ նայել»


Լուսանկարը` https://www.bloomberg.com/


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել «անհապաղ վերանայել» հայտարարությունն այն մասին, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն էին։

Reuters-ը նշում է, որ «Բայդենի պատմական հայտարարությունը կատաղեցրեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային, որը հայտարարեց, որ այն «խորը վերք» է բացել երկկողմ հարաբերություններում, որոնք առանց այն էլ սրված էին մի շարք հարցերի պատճառով»։

 

Էրդողանն ասել է, որ «սխալ քայլը» խանգարելու է հարաբերություններին, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «հայելու մեջ նայել» եւ ավելացրել է, որ Թուրքիան ձգտում է «բարիդրացիական հարաբերություններ» հաստատել Հայաստանի հետ։

 

«Եթե դուք ասում եք՝ «ցեղասպանություն», ապա պետք է հայելու մեջ նայեք եւ գնահատական տաք։ Կարիք չկա հիշատակելու այն մասին, թե ինչ պատահեց Ամերիկայի բնիկ ժողովուրդների հետ», - ասել է Էրդողանը։

 

Թուրքիայի նախագահը նաեւ վիճարկել է 1915 թվականին զոհվածների թիվը՝ ասելով, որ իրականում սպանվել է 150 000 մարդ, սակայն թիվը ուռճացվել է՝ «վերջում ավելորդ զրո ավելացնելով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին