Շառլ Միշելը «լավ չի քնում» Անկարայի «բազմոցային սկանդալից» հետո - Mediamax.am

1316 դիտում

Շառլ Միշելը «լավ չի քնում» Անկարայի «բազմոցային սկանդալից» հետո


Լուսանկարը` https://www.middleeasteye.net/


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ լավ չի քնում այս շաբաթ Անկարայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեռ Լեյենը ստիպված էր նստել բազմոցին՝ Միշելից եւ Թուրքիայի նախագահ Էրդողանից հեռու:

Reuters-ի հաղորդագրության համաձայն, Շառլ Միշելն այդ մասին ասել է գերմանական Handelsblatt թերթին:

 

«Ես չեմ թաքցնում, որ այդ օրվանից ի վեր լավ չեմ քնում, որովհետեւ գլխումս անընդհատ այդ տեսարանն է», - ասել է եվրոպացի պաշտոնյան: Շառլ Միշելն ավելացրել է, որ եթե հնարավոր լիներ, ինքը կցանկանար ետ գնալ ու շտկել ստեղծված իրավիճակը:

 

Թուրքիայի իշխանությունները հերքում են խտրական վերաբերմունքի բոլոր մեղադրանքները եւ պնդում են, որ հենց ԵՄ պատվիրակության արարողակարգային ծառայությունն էր հյուրերի նստեցման նման ձեւաչափ առաջարկել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին