«Թուրքիան զգուշանում է Ռուսաստանի հետ դեմ առ դեմ մնալուց » - Mediamax.am

1991 դիտում

«Թուրքիան զգուշանում է Ռուսաստանի հետ դեմ առ դեմ մնալուց »


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւվի «Էրդողանը դարձել է երկսայրի զենք» հոդվածից:

 

Հոդվածի առիթը Թուրքիայում ծավալված քննարկումն է Մոնտրյոյի կոնվենցիայի ապագայի մասին: 1936 թվականին կնքված այս միջազգային համաձայնագիրը վերականգնեց Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների վրա եւ սահմանեց դրանց օգտագործման կանոնները ռազմական եւ քաղաքացիական նավերի համար:

 

Թուրքիան ձգտում է ինքնուրույնության

 

Անկարայի վերջին տարիների արտաքին քաղաքական վարքագիծը ամենավառ օրինակն է այն բանի, թե ինչպիսին կլինի միջին տերությունների միջազգային քաղաքականությունը առաջիկա տարիներին եւ ինչ մտահոգություններին դա կբերի Ռուսաստանին:

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ հարեւանությամբ, ինչպես նաեւ նորագույն պատմությունը նրա արտաքին քաղաքականությունն այդքան ուշագրավ են դարձնում: Երկիրը մնում է ՆԱՏՕ-ի անդամ եւ 40 տարի կանգնած մնալով Եվրամիության նախասենյակում՝ այժմ ձգտում է ինքնուրույնության: Նա բախվում է Փարիզի հետ եւ շանտաժի է ենթարկում Բեռլինին փախստականների հարցով, զենք է գնում Մոսկվայից, շատ ու գեղեցիկ խոսում է մեծ տերությունների քաղաքականության կատեգորիաներով:

 

Թուրքիան զգուշանում է Ռուսաստանի հետ դեմ առ դեմ մնալուց

 

Միեւնույն ժամանակ, Թուրքիան վախենում է Ռուսաստանի հետ դեմ առ դեմ մնալուց: Այսօր Մոսկվային Թուրքիայի պահվածքը ձեռնտու է, իսկ վաղը կարող է այն աստիճան տհաճ լինել, որ «լոլիկով» հաստատ հարց չես լուծի: Էրդողանն առանց այն Անկարային ներքաշեց Մոսկվայի ուժային ուղեծիր, երբ կարեւոր դերակատար  դարձավ Հարավային Կովկասում եւ Սիրիայում:

Լուսանկարը` REUTERS

Ավելի հեռուն գնալը վտանգավոր է, եւ անհրաժեշտ է տեղ թողնել ԱՄՆ-ի պաշտպանության ներքո վերադառնալու համար՝ ոչ ամբողջությամբ ու ոչ անվերապահորեն, բայց հատուկ պայմաններով եւ ինքնուրույնության վերադառնալու հնարավորությամբ: Առավել եւս, որ ի տարբերություն ԽՍՀՄ-ի, ժամանակակից Ռուսաստանը հիմքեր չունի վտանգ ներկայացնել թուրքական պետականության գոյության համար:

 

Ռուսաստանի համար նոր մտահոգություններ կստեղծի

 

Ինքն իրենով Անկարայի արտաքին քաղաքական ակտիվությունը չի կարող մեծ անհանգստություն ներշնչել Մոսկվային: Այս երկիրը չունի այն ռազմական, ժողովրդագրական կամ տնտեսական ռեսուրսները, որպեսզի խնդիր դառնա միջուկային գերտերությունների համար նրանց կենսական շահերին վերաբերող հարցերում: Թուրքիայի ռազմական կարողությունները չնչին են Ռուսաստանի, Չինաստանի կամ Ամերիկայի հնարավորությունների համեմատ, իսկ տնտեսությունը՝ պարբերաբար ցնցումների մեջ է:

Լուսանկարը` REUTERS

Ուստի, որքան շատ Անկարան տյաճություն պատճառի ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, այնքան լավ Ռուսաստանի եւ մնացած բոլորի համար: Ժամանակակից Թուրքիան ձգտում է դուրս պրծնել անցյալ դարում գցված Արեւմուտքից լիակատար կախվածության ծիրից, եւ դա, ինչպես տեսնում ենք, ձեռնտու է: Սակայն այն, ինչ անում է Թուրքիայի կառավարությունը միջազգային կարգի փոփոխման ավելի լայն համատեքստում, նոր մտահոգություններ կստեղծի Ռուսաստանի համար:

 

Երկսայր զենք

 

Ռուսաստանի համար թուրքական պահվածքը երկսայր զենք է, որը ոչ միայն օգուտ է բերում, այլեւ բազում խնդիրներ է առաջացնում: Ստեղծվող միջազգային կարգում, որը հիմնված կլինի ոչ թե մեծ տերությունների կանոնների կամ կամքի վրա, այլ ուժերի անկայուն եւ անընդհատ փոփոխվող հավասարակշռության վրա, մենք ավելի ու ավելի հաճախ գործ կունենանք հենց այդպիսի գործընկերների հետ: Այլեւս հնարավոր չէ ստիպել Թուրքիային անընդհատ սպասարկել մեկ տիրոջ շահերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին