Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի նոր ատոմակայան կառուցելու հարցը - Mediamax.am

1484 դիտում

Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի նոր ատոմակայան կառուցելու հարցը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ ցանկանում է քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը:

«Հուսով եմ, որ այսօր մենք կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված որոշ հարցեր, եւ ես ուզում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը», - ասել է Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում «դառնում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության գլխավոր գործոնը»:

 

«Այս իմաստով հուսով եմ, որ այսօր կքննարկենք ձեր տեսակետը մեր տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ դրա շուրջ անվտանգության համակարգի ճարտարապետության վերաբերյալ: Հուսով եմ՝ կքննարկենք նաեւ ռուս-հայկական միացյալ զորախմբի գործունեության որոշ նրբություններ», - ասել է նա:

 

Փաշինյանը նշել է նաեւ Պուտինի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանի կայունացման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին