Զարիֆ. Իրանը Հայաստանի հետ ընդհանուր մտահոգություններ ունի - Mediamax.am

1476 դիտում

Զարիֆ. Իրանը Հայաստանի հետ ընդհանուր մտահոգություններ ունի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանը Հայաստանի հետ ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ ունի:

«Հակամարտության հենց առաջին իսկ օրվանից եւ ձեզ հետ, եւ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել: Եվ երկկողմ, եւ բազմակողմ ձեւաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, եւ լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք»,- ասել է Իրանի արտգործնախարարը, որի խոսքերը մեջբերում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

 

Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ միջազգային իրավունքի, ժողովուրդների, փոքրամասնությունների, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության պահպանումն է եւ ուժի չկիրառումը:

 

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան եւ մարտահրավերներ, եւ հնարավորություններ, եւ միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն եւ երկարատեւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

 

Նա հավելել է, որ Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ մնալ ռազմագերիների վերադարձը, եւ որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին