Ալիեւ. «Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք» - Mediamax.am

46286 դիտում

Ալիեւ. «Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօրվա ուղերձում հերթական անգամ խոսել է հայկական կողմի սպառազինության մասին:

«Հարց է առաջանում. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք, եւ դա կարող է

սրել իրավիճակը, տանել այն անընդունելի ուղղությամբ:

 

Իսկ ե՞րբ Հայաստանն է զինվում: Որտեղի՞ց նրան այդքան զենք եւ տեխնիկա: Նույնիսկ այսօր մաքսանենգ սխեմաներով նրանց մատակարարում են զենք եւ տեխնիկա, ընդ որում՝ շատ վտանգավոր, մեծ կործանարար ուժ ունեցող տեխնիկա: Ուստի մենք ցանկանում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, եւ ես համոզված եմ, որ կստանանք », - ասել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին