Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա - Mediamax.am

4212 դիտում

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է Մոսկվա ժամանել այսօր օրվա երկրորդ կեսին:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը:

 

Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն էր արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ, որում ասված էր.

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո ՌԴ նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար:

 

Այս հարցերի վերաբերյալ խոհրդակցություններ անցկացնելու համար ՌԴ արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին