Ադրբեջանի ԱԳ նոր նախարարը դիվանագիտական փորձ չունի - Mediamax.am

1695 դիտում

Ադրբեջանի ԱԳ նոր նախարարը դիվանագիտական փորձ չունի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 47-ամյան Ջեյհուն Բայրամովն այսօր նշանակվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Նա փոխարինել է Էլմար Մամեդյարովին, որը Ադրբեջանի ԱԳ նախարարն էր վերջին 16 տարիներին (2004 թվականից): Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահը խիստ քննադատության էր ենթարկել Մամեդյարովին, մասնավորապես, ասելով, որ չէր կարողացել գտնել վերջինիս Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրացումից  հետո:

 

Ջեյհուն Բայրամովը տնտեսագետի եւ իրավաբանի կրթություն ունի: 1996-2000թ. նա աշխատել է հարկային մարմիններում:

 

2013 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի տեղակալի, ապա նախարարի պաշտոնակատարի եւ նախարարի պաշտոնները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին