Փաշինյան. «Գազի գնի մասին որոշում չկա» - Mediamax.am

8686 դիտում

Փաշինյան. «Գազի գնի մասին որոշում չկա»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «գազի գնի մասին որոշում չկա»:

Կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնաբանել է դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացած իր հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ:

 

«Գազի գնի մասին որոշում չկա, սակայն ես լավատես եմ եւ կարծում են, որ կունենանք ցանկալի լուծում կամ առնվազն չեն լինի անցանկալի լուծումներ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նկատել է, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ այս հարցը զգայուն է երկկողմ հարաբերությունների համար:

 

Դեկտեմբերի 31-ին լրանում է հայ-ռուսական համաձայնագրի ժամկետը, որով գազը Հայաստան մատակարարվում է $‌ 150-ով՝ 1000 խմ մետրի դիմաց:

 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման մասին Վլադիմիր Պուտինի հետ քննարկում չեն ունեցել:

 

Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ կարճ քննարկում են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ինստիտուցիոնալ գործունեության հարցերի եւ ՀԱՊԿ կանոնադրության բարեփոխման շուրջ: Նիկոլ Փաշինյանը չի հիշատակել, թե արդյոք քննարկվել է ՀԱՊԿ նոր գլխավորի քարտուղարի նշանակման թեման:

 

Հայաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ հանդիպումն անցել է «շատ դրական մթնոլորտում» եւ «ըստ էության, վերջին 8 ամիսներին մեր ունեցած շփումների ամփոփումն էր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին