Կանադայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան - Mediamax.am

8749 դիտում

Կանադայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին: 

 

Նախատեսվում է առանձնազրույց եւ ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հետ: 

 

Ջասթին Թրյուդոն կայցելի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ 

 

Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

 

Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին