Հենրի Քիսինջերն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը - Mediamax.am

10848 դիտում

Հենրի Քիսինջերն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ հրավերի մասին Արմեն Սարգսյանը նշել է Նյու Յորքում Հենրի Քիսինջերի հետ աշխատանքային նախաճաշի ընթացքում:

 

«Արմեն Սարգսյանն ու Հենրի Քիսինջերը զրուցել են համաշխարհային քաղաքականության եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին», - հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին