«Այլեւս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի, ասել է Մնացականյանը - Mediamax.am

2345 դիտում

«Այլեւս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի, ասել է Մնացականյանը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար:

«Հայաստանը պարտավոր եւ վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում: «Այլեւս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի»,-ասել է նախարարը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակում:

 

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ միջազգային մակարդակում կանխարգելումը պահանջում է շարունակական եւ միասնական մոտեցում եւ գործողություններ բոլոր ուղղություններով:

 

«Հայաստանը հետեւողականորեն բարձրաձայնել է ցեղասպանության վաղ կանխարգելման կարեւորության եւ առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման եւ դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների ընդհուպ մինչեւ զանգվածային հանցագործությունների իրականացումը»,- ասել է նա։ 

 

ԱԳ նախարարը նշել է, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք երրորդ գլոբալ ֆորումը կհամախմբի մի շարք գիտնականների եւ ցեղասպանության կանխարգելման մասնագետների եւ կենտրոնացած կլինի կրթության դերի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին