Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Միշել Բաչելետն այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ:
Հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են իրենց ուշադրության կենտրոնում եւ գոհունակություն է հայտնել դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ:
Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, օրենքի առջեւ հավասարության, անկողմնակալ եւ արդյունավետ արդարադատության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: