10-ամյա ընդմիջումից հետո Արմեն Բայբուրդյանը վերադարձավ ԱԳՆ - Mediamax.am

9196 դիտում

10-ամյա ընդմիջումից հետո Արմեն Բայբուրդյանը վերադարձավ ԱԳՆ


Արմեն Բայբուրդյանը
Արմեն Բայբուրդյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հրամանրով Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։

Մեդիամաքսը նշում է, որ այդպիսով Արմեն Բայբուրդյանը ավելի քան 10 ամյա ընդմիջումից հետո վերադառնում է ԱԳՆ համակարգ: Նա այն դիվանագետների թվում էր, որոնք հեռացվել էին դիվանագիտական աշխատանքից 2008 թ. ամռանը՝ ընդդիմադիր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հրապարակային հայտարարություն անելուց հետո: Այդ պահին Արմեն Բայբուրդյանը զբաղեցնում էր Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, որը ստանձնել էր 2004 թվականին:

 

2008-2013 թթ. Արմեն Բայբուրդյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ավագ խորհրդականն էր:

 

ԱԳՆ համակարգում Արմեն Բայբուրդյանը սկսել է աշխատել 1992 թվականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին