ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրք նախարարների նկատմամբ - Mediamax.am

5834 դիտում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրք նախարարների նկատմամբ


Աբդուլհամիդ Գյուլը, Սուլեյման Սոլուն
Աբդուլհամիդ Գյուլը, Սուլեյման Սոլուն

Լուսանկարը` hurimg.com / ofhaber.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը գործողություններ է ձեռնարկել Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարներ Աբդուլհամիդ Գյուլի ու Սուլեյման Սոյուլի նկատմամբ, որոնք ուղղորդող դեր են ունեցել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ձերբակալության եւ կալանավորման հարցում։

«Թուրք պաշտոնատար անձանց կողմից պաստոր Բրանսոնի անարդար կալանավորումը եւ շարունակական հետապնդումը պարզապես անընդունելի է»,-  ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը. «Նախագահ Թրամփը հստակորեն ասել է՝ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Թուրքիան նրան անմիջապես ազատ արձակի»։

 

Էնդրյու Բրանսոնը ձերբակալվել է Իզմիրում 2016թ. հոկտեմբերին՝ նրան մեղադրանք է առաջադրվել զինված ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ քաղաքական ու ռազմական լրտեսության նպատակով կառավարական գաղտնի տեղեկության ձեռքբերման համար։

 

ԱՄՆ Գանձապետարանի գործողությունների արդյունքում արգելափակվել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի եւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուի՝ ԱՄՆ իրավասության շրջանակում գտնվող գույքը եւ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաեւ ամերիկացիներին արգելվել է որեւէ գործարք իրականացնել նրանց հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին