Երեւանն արձագանքել է Մոսկվայից հնչող գնահատականներին - Mediamax.am

11136 դիտում

Երեւանն արձագանքել է Մոսկվայից հնչող գնահատականներին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ «մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»։

Տիգրան Բալայանն այդ մասին ասել է՝ Արմինֆո-ի համար մեկնաբանելով «Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»:

 

«Մենք հետեւում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության եւ արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։

 

Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ եւ չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

 

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են  խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

 

Մենք անշեղորեն հետեւում ենք հռչակված ուղեգծին», - ասել է Տիգրան Բալայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին