Փաշինյանն ու Մատարելլան քննարկել են կապերի զարգացումը - Mediamax.am

6247 դիտում

Փաշինյանն ու Մատարելլան քննարկել են կապերի զարգացումը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առկա բարեկամությունը՝ նշելով, որ պատրաստ է ջանքեր գործադրել կապերի հետագա զարգացման ուղղությամբ:

Այս մասին վարչապետը նշել է պետական այցով Հայաստանում գտնվող՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպմանը:

«Մեր ժողովուրդներին միմյանց է կապում ամուր բարեկամությունը եւ մենք անհրաժեշտ ենք համարում Իտալիայի եւ Հայաստանի գործընկերության էլ ավելի զարգացումը»,- ասել է Սերջիո Մատարելլան:

Կողմերն ընդգծել են պաշտպանության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության շրջանակում:

ԼՂ հակամարտության մասով Սերջիո Մատարելլան նշել է, որ այսուհետ եւս Իտալիան շարունակելու է իր հավասարակշռված քաղաքականությունը:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան կապերին՝ Սերջիո Մատարելլան վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Իտալիայի խորհրդարանում հնարավորինս շուտ վավերացվի Հայաստանի ու Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին