ՀՀ-ն ԵԱՀԿ-ին առաջարկել է Նախիջեւանի հատվածում դիտարկում անցկացնել - Mediamax.am

7035 դիտում

ՀՀ-ն ԵԱՀԿ-ին առաջարկել է Նախիջեւանի հատվածում դիտարկում անցկացնել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկով։

Դավիթ Տոնոյանն այցելել է Նախիջեւանի սահմանագիծ

«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպշիկի գրասենյակին՝ դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

 

ՀՀ ԱԳՆ. Մեր զինված ուժերն աջակցության կարիք չունեն

Տիգրան Բալայանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է դիտարկման անցկացումը, քանի որ դա կարող է «զսպող գործոն լինել Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին