Երեւանը քննարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը - Mediamax.am

5769 դիտում

Երեւանը քննարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ «Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր երկրների հետ ինտենսիվ քննարկումներ է վարում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման համար»։

«Մեր այս քայլը ելնում է այն տրամաբանությունից, որ մենք ցանկանում ենք այդ կառույցի ուժեղացումը։ Հայաստանը տրամադրված է, որ որեւէ քայլ չպետք է անի, որից կտուժի կազմակերպությունը։ Ցանկանում ենք, որ կառույցը շարունակի իր բնականոն աշխատանքը»,- հայտնել է Տիգրան Բալայանը։

 

Նա տեղեկացրել է, որ քանի դեռ որեւէ որոշում չկա փոխարինման վերաբերյալ, Յուրի Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

 

ԱԳՆ խոսնակն ընդգծել է՝ «դեռ պարզ չէ՝ Յուրի Խաչատուրովին կփոխարինի Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչը»։

 

«Թե ով կփոխարինի, ինչ ժամանակահատվածում, դա քննարկումների եւ կոնսենսուսով որոշվող հարց է։ Հայաստանը պնդելու է, որ գործընթացը տեղի ունենա ՀԱՊԿ կանոնադրության տառին եւ ոգուն համապատասխան»,- ասել է Տիգրան Բալայանը:

 

Հուլիսի 28-ին Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց այն բանից հետո, երբ  Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1-ի» գործով։

 

Յուրի Խաչատուրը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ հուլիսի 28-ին որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ էր կիրառել։

 

2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին