Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը - Mediamax.am

6259 դիտում

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի հեշտ է շփվել, քան իրեն թվում էր:

«Անկեղծ ասած, իրեն ավելի ծանր էի պատկերացնում: Հաճելի անակնկալ էր տեսնել, որ նա շատ ուղիղ եւ անկեղծ մարդ է:

 

Ի՞նչ է ինձ դուր գալիս մեր հարաբերություններում: Այն, որ մենք ամեն ինչի մասին ուղիղ եւ անկեղծ ենք խոսում: Ռուսաստան կատարած իմ վերջին այցից հետո ասել էի, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում մութ անկյուններ չպետք է լինեն»,- ասել է Փաշինյանը «Эхо Москвы» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

 

«Դա չի նշանակում, որ մենք միշտ բոլոր հարցերում համամիտ ենք լինելու: Դա նշանակում է, որ մենք անկեղծ ենք լինելու միմյանց հանդեպ: Կարծում եմ, ամենամեծ բարեկամությունն այն է, երբ երկու պետություններ, երկու մարդիկ նայում են միմյանց աչքերին եւ խոսում են ուղիղ, անկեղծ եւ ազնիվ»,- նկատել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի հարցը, սակայն մանրամասներ չի հայտնել:

 

«Այդ խոսակցությունը մենք շարունակելու ենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Բելառուսի, ՀԱՊԿ մեր այլ գործընկերների հետ»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Խոսելով ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի մասին՝ Նիկոլ Փաշինյանն այն անվանել է «Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարեւոր մաս»:

 

«102-րդ ռազմաբազայի գոյությունը համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Դա պարզ է բոլորին»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին