Փաշինյանի բրյուսելյան հանդիպումները` մաս վերջին - Mediamax.am

6543 դիտում

Փաշինյանի բրյուսելյան հանդիպումները` մաս վերջին


Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն
Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի եւ Լիտվայի նախագահների հետ
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի եւ Լիտվայի նախագահների հետ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը
Նիկոլ Փաշինյանն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսին 12-ին երեկոյան ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունների հիման վրա ներկայացնում ենք ամենակարեւորը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին օրվա հանդիպումների եւ ելույթների մասին:

 

ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետության գործընկերության վառ օրինակ

 

Հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ում Աֆղանստանում «Վճռական աջակցության» առաքելությանը մասնակցող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

 

Նա ասել է, որ «Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը մեր հասարակության հասունության հստակ դրսեւորումն էր, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը»:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վարչապետը հիշեցրել է, որ 2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը: Խոսելով այն մասին, որ հայ խաղաղապահներն Աֆղանստանում ծառայում են գերմանական հրամանատարության ներքո, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա «ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների միջեւ գործընկերության լավագույն եւ ամենավառ օրինակներից է»:

 

Վարչապետն ասել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ներգրավվածությունն Աֆղանստանի առաքելությանը մինչեւ 130 հոգանոց զորախմբով:

 

Սադրանքները կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը

 

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Արցախի խնդրի մասին:

 

«Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաեւ այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձեւաչափի հետ, քանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: ՆԱՏՕ-ն մշտապես եւ հետեւողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել եւ շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում:

 

Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ:

Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:

 

Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը», - ասել է վարչապետը:

 

Աշխատանքային հանդիպումներ

 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում վարչապետը հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի եւ Լիտվայի նախագահների հետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի եւ Լիտվայի նախագահների հետ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Թրյուդոն վերահաստատել է

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին եւ նշել, որ Հայաստանում եղել է դեռեւս 1988 թվականին՝ հոր հետ ու ունի լավ եւ դրական հիշողություններ:

Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Այցեր կատարելու հրավերներ

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Նիկոլ Փաշինյանին հրավիրել են այցելել իրենց երկրներ:

Նիկոլ Փաշինյանն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Նիկոլ Փաշինյանն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին