Կարեւորը Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների մասին` օր 2 - Mediamax.am

10345 դիտում

Կարեւորը Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների մասին` օր 2


Նիկոլ Փաշինյանը եւ Անգելա Մերկելը
Նիկոլ Փաշինյանը եւ Անգելա Մերկելը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը
Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Կլոդ Յունկերը
Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Կլոդ Յունկերը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը եւ Ռայմոնդս Վեյոնիսը
Նիկոլ Փաշինյանը եւ Ռայմոնդս Վեյոնիսը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունների հիման վրա ներկայացնում ենք ամենակարեւորը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների եւ ելույթների մասին:

 

Դոնալդ Տուսկն ասել է, որ միշտ եղել է Հայաստանի բարեկամը

 

Հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր եւ կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը:

 

Հանդիպում Ժան-Կլոդ Յունկերի հետ

 

Հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Կլոդ Յունկերը Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Կլոդ Յունկերը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց եւ պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:

 

«Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Լատվիայում  հետեւել են Հայաստանի իրադարձություններին

 

Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Ռայմոնդս Վեյոնիսը Նիկոլ Փաշինյանը եւ Ռայմոնդս Վեյոնիսը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վերջինս ասել է, որ Լատվիայում  մոտիկից հետեւել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ բարձր գնահատել այն հանգամանքը, որ գործընթացը կրել է խաղաղ եւ ժողովրդավարական բնույթ։

 

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ իշխանությունները մտադիր են անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ հավելել, որ Հայաստանը Լատվիային ընդունում է որպես բարեկամ պետություն եւ հույսով է, որ հայաստանյան ժողովրդավարական փոփոխություններն ավելի մոտ կդարձնեն երկու երկրները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին