Նախարարներն առաջիկայում կրկին կհանդիպեն, ասել են միջնորդները - Mediamax.am

3911 դիտում

Նախարարներն առաջիկայում կրկին կհանդիպեն, ասել են միջնորդները


Լուսանկարը` Տիգրան Բալայանի Twitter-ի էջ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Այս մասին ասված է միջնորդների տարածած հայտարարությունում՝ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած՝ նախարարների հանդիպման արդյունքներով։

 

 

«Նախարարները տեսակետներ են փոխանակել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ քննարկել հետագա քայլերն ու ձեւաչափը՝ առարկայական բանակցություններում ներգրավելու համար։ Կողմերը քննարկել են հետագա հանդիպումների համար անհրաժեշտ որոշ հարցեր, ինչպես նաեւ հնարավոր վստահության մթնոլորտի ձեւավորման միջոցները։

 

Համանախագահները կարեւորել են լարվածության նվազեցումը եւ հրահրող հռետորաբանությունից խուսափումը։ 

 

Միջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին խնդրի խաղաղ հանգուցալուծումը գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների հավասար իրավունքները եւ ինքնորոշման իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին