Բաքվում դժգոհ են «Փաշինյանի ռեժիմից» - Mediamax.am

6570 դիտում

Բաքվում դժգոհ են «Փաշինյանի ռեժիմից»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Բաքուն «քաղաքական շոու» է համարում Հայաստանի վարչապետի որդու որոշումը պարտադիր զինվորական ծառայությունն Արցախում անցնելու մասին:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը ճեպազրույցում ասել է. 

 

«Դա քաղաքական շոու է: Այդ քայլով Փաշինյանի ռեժիմը փորձում է բարձրացնել սեփական վարկանիշը: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիների ծառայությունը Ադրբեջանի տարածքում ադրբեջանական տարածքների օկուպացիա է»:

 

Ըստ նրա, նման քայլը «կառուցողական չէ եւ չի կարող նպաստել տարածաշրջանի կայունությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին