Հայաստանի ԱԳՆ-ն Twiplomacy-ի 18-րդ հորիզոնականում է - Mediamax.am

3267 դիտում

Հայաստանի ԱԳՆ-ն Twiplomacy-ի 18-րդ հորիզոնականում է


Լուսանկարը` https://twiplomacy.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջը Twiplomacy-ի ցանկում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։

 

Twiplomacy կայքը հետազոտում է Թվիթերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից։

 

Հայաստանի ԱԳՆ-ն Թվիթերին միացել է 2012թ. մարտին եւ այսօր ունի ավելի քան 35 հազար հետեւորդ։

 

Դիվանագիտությունը՝ 140 նիշով

Twiplomacy-ի լավագույն 50 օգտատերերի ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Եվրամիության արտաքին կապերի ծառայությունը, երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ԱԳՆ թվիթերյան էջը։

 

Բելառուսի ԱԳՆ էջը ցուցակում 13-րդն է: Ուկրաինայի եւ Ղազախստանի ԱԳՆ էջերը զբաղեցրել են, համապատասխանաբար, 23-րդ եւ 28-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին