Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին - Mediamax.am

3571 դիտում

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ից 13-ը աշխատանքային այցով կլինի Բրյուսելում:

Վարչապետը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաեւ երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ, հաղորդում են կառավարությունից: 

 

Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ 

 

Տեղի կունենա նաեւ վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:  

 

Նախատեսված է նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում: 

 

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաեւ Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին