Փաշինյանը ցավակցել է Ճապոնիայի վարչապետին - Mediamax.am

2572 դիտում

Փաշինյանը ցավակցել է Ճապոնիայի վարչապետին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին՝ Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների եւ սողանքների կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով մեծաթիվ զոհերի եւ ավերածությունների մասին, ինչի կապակցությամբ վշտակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: 

 

Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների հարազատներին տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում:

 

Ճապոնիայի պաշտոնյաներն այսօր հայտարարել են ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով առնվազն 122 զոհի եւ 27 անհետ կորածի մասին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին