Հայաստան կայցելի Իտալիայի նախագահը - Mediamax.am

6219 դիտում

Հայաստան կայցելի Իտալիայի նախագահը


Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան

Լուսանկարը` https://rus.ozodlik.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան:

Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

 

Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին