Հայաստանը ԱՄՆ լավ բարեկամն է, ասել է Ռիչարդ Միլսը - Mediamax.am

5717 դիտում

Հայաստանը ԱՄՆ լավ բարեկամն է, ասել է Ռիչարդ Միլսը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ «Հայաստանը Միացյալ Նահանգների լավ բարեկամն ու գործընկերն է»:

Այս մասին դեսպանը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել էր դեսպանություն:

 

«Մեզ համար պատիվ է այս գեղեցիկ օրը, երբ տոնում ենք մեր անկախությունը, Ձեզ ընդունել ԱՄՆ դեսպանատանը: Հայաստանը Միացյալ Նահանգների լավ բարեկամն ու գործընկերն է, եւ ես սպասում եմ մեր շարունակական համագործակցությանը՝ մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների ոգուն համահունչ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

Նիկոլ Փաշինյանն էլ բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձեւավորված սերտ համագործակցությունը: 

 

«Պատրաստ ենք համատեղ ջանքերով նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով»,- նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության համար:

 

Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական, տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն:

 

Կողմերը քննարկել են նաեւ ամերիկյան ներդրումների ներգրավման ընդլայնմանն ու երկկողմ առեւտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին