Զոհրաբ Մնացականյանն ու Ալեն Դանքնը հեռախոսազրույց են ունեցել - Mediamax.am

4680 դիտում

Զոհրաբ Մնացականյանն ու Ալեն Դանքնը հեռախոսազրույց են ունեցել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ զրույցը կայացել է բրիտանական կողմի նախաձեռնությամբ:

 

Ալեն Դանքնը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

 

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

 

Ալեն Դանքնը Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար է 2016թ. հուլիսից: Մինչ այդ այս պաշտոնը զբաղեցնում էր Դեյվիդ Լիդինգթոնը, որի հետ Մեդիամաքսը զրուցել էր 2012 թվականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին