Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:
Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: