ՌԴ-ի հետ կապերի խորացումը ՀՀ առաջնահերթություններից է - Mediamax.am

3744 դիտում

ՌԴ-ի հետ կապերի խորացումը ՀՀ առաջնահերթություններից է


Լուսանկարը` http://www.mid.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները բավականին ամուր հիմք ունեն:

«Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ խորացնելու եւ ամրապնդելու մեր դաշնակցային հարաբերությունները եղել եւ մնում է մեր առաջնահերթությունների հիմքում: Այն արտահայտված է նաեւ կառավարության ծրագրում»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

 

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ նախարարները շեշտել են երկկողմ պատրաստակամությունը ոչ միայն ապահովելու դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը, այլեւ տարբեր ձեւաչափերում ամենօրյա գործունեություն ծավալելու, դրանց նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

 

Հանդիպման օրակարգում են եղել Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերը, առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները:

 

Կողմերն ընդգծել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անխափան հաղորդակցության կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին