ԱԳ նախարարը՝ Ազգային շահի, ՌԴ, Իրանի, Թուրքիայի եւ ԵՄ-ի մասին - Mediamax.am

5958 դիտում

ԱԳ նախարարը՝ Ազգային շահի, ՌԴ, Իրանի, Թուրքիայի եւ ԵՄ-ի մասին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի Զոհրաբ Մնացականյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Ներկայացնում ենք մի քանի հատված հարցազրույցից:

 

ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին

 

Այս համաձայնագիրը շատ արդյունավետ գործիք է մեր ձեռքում ՝ ամրապնդելու եւ առաջ տանելու բարեփոխումները եւ երկրի զարգացման օրակարգը: Սա այն լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին:

 

Ազգային շահի մասին

 

Մեր արտաքին քաղաքականության հիմքում կա մեկ հիմնական սկզբունք՝ Հայաստանի ազգային շահը։ Այդ շահի մեջ մենք հաշվի ենք առնում բազմաթիվ գործոններ, որոնք առնչվում են մեր երկրին եւ համայն հայության հուզող տարբեր հարցերին, անվտանգության համապարփակությունը պահպանելուն։ 

 

Մենք ունենք տարբեր ձեւաչափի, տարբեր խորության հարաբերություններ: Մենք Լուսնի վրա չենք, ապրում ենք միջազգային հանրության մեջ, առավել եւս՝ այնպիսի պայմաններում, երբ տուրբուլենտությունը միջազգային հարաբերություններում բարձր է: 

 

Իհարկե, մենք շատ ավելի զգոն ենք եւ շատ ավելի զգույշ ենք մեր հաշվարկներում։ Բայց հիմքում եղել եւ մնում է մեկ բան՝ ինչպես է Հայաստանի անվտանգության համապարփակությունը մնում անխափան։

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

 

Ռուսաստանի հետ մենք ունենք շատ խորը հարաբերություններ, շատ կարեւոր հարաբերություններ: 

 

Ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր, շատ տրամաբանական են եւ բացատրելի, եւ մենք խնդիր չունենք դա շատ հստակ բացատրելու մեր մյուս գործընկերներին։

 

Թուրքիայի մասին 

 

Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որի համաձայն պատրաստ ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարեւանի հետ՝ առանց նախապայմանների: 

 

Մենք չենք անում դա ի վնաս մեր շահերի: Այն, ինչ ասում ենք, բխում է բոլորի շահերից, նաեւ՝  տարածաշրջանի կայունության շահերից:

 

Իրանի մասին

 

Մտահոգությամբ ենք հետեւում զարգացումերին, որովհետեւ հարցը առնչվում է մեր շատ կարեւոր գործընկերներին: 

 

Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն: 

 

Միեւնույն ժամանակ ունենք խորացված օրակարգ մեր մյուս գործընկերոջ՝ ԱՄՆ հետ: 

 

Մենք միշտ շատ զգայուն ենք եղել այս հարցում եւ ջանք ենք ներդրել, որպեսզի բացատրելի դարձնենք մեր քաղաքականությունը: 

 

Վերջին զարգացումները շատ մտահոգիչ են, մենք պետք է շարունակենք բացատրել մեզ անհանգստացնող հարցերը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին