ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ - Mediamax.am

3648 դիտում

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ


Ուեսս Միթչելը
Ուեսս Միթչելը

Լուսանկարը` https://www.diplomaatia.ee


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ամերիկացի դիվանագետն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ բազմաթիվ ոլորտներում։

 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է երկու երկրների միջեւ բազմաոլորտ համագործակցությունը եւ պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։

 

Կողմերը անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեությանը։

 

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

 

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին, Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի դերակատարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին