Երեւանը շարունակելու է ամրապնդել կապերը ՀԱՊԿ-ի շրջանակում - Mediamax.am

4385 դիտում

Երեւանը շարունակելու է ամրապնդել կապերը ՀԱՊԿ-ի շրջանակում


Յուրի Խաչատուրովը եւ Զոհրաբ Մնացականյանը
Յուրի Խաչատուրովը եւ Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է իր անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից, այս մասին նախարարն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ հանդիպմանը:

 

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է հետեւողական ջանքերը՝ ՀԱՊԿ անդամների միջեւ դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին