ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի պատվիրակի դեմ - Mediamax.am

5098 դիտում

ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի պատվիրակի դեմ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սամադ Սեիդովը հայտնվել է այն անձանց ցուցակում, որոնք ԵԽԽՎ-ում ժամանակավորապես զրկվել են մի շարք իրավունքներից։

ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովը պարզել է, որ Անկախ քննչական մարմնի զեկույցում կոռուպցիայի մեղադրանքներով ընդգրկված Վեհաժողովի չորս անդամները «լրջորեն խախտել են» վարվելաձեւի նորմերը, այդ թվում՝ զեկուցողի նշանակման կամ դրա դերում հանդես գալու իրավունքը, մի շարք առանցքային պաշտոններում հանդես գալը կամ ընտրությունների դիտարկումը։

 

Հանձնաժողովը որոշում է կայացրել, որ պատժամիջոցներ պետք է կիրառվեն ԵԽԽՎ  նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա) նկատմամբ՝ 10 տարի, Սեզար Պրեդայի (Ռումինիա), Սամադ Սեիդովի (Ադրբեջան) եւ Ժորդի Շուկլայի (Իսպանիա) նկատմամբ՝ 2 տարի ժամկետով։

 

ԵԽԽՎ այս չորս անդամները կշարունակեն իրացնել իրենց խոսքի իրավունքը Վեհաժողովի շրջանակում, սակայն նշված ժամանակահատվածում զրկված կլինեն որպես զեկուցող կամ ընտրություններում դիտորդ հանդես գալու իրավունքից, եւ չեն կարողանա նախագահել որեւէ հանձնաժողով կամ ենթահանձնաժողով, ինչպես նաեւ հավակնել ԵԽԽՎ նախագահի պաշտոնին։

 

Պատժամիջոցների ներքո հայտնված պատգամավորները չեն կարող ներկայացնել Վեհաժողովը կամ դրա հանձնաժողովները որեւէ այլ միջոցառմանը, ինչպես նաեւ զրկված են Նախարարների հանձնաժողովին, ԵԽ գործադիր մարմնին հարցեր տալու իրավունքից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին