Շվեդիան մեր կարեւոր գործընկերն է, ասել է Զոհրաբ Մնացականյանը - Mediamax.am

4860 դիտում

Շվեդիան մեր կարեւոր գործընկերն է, ասել է Զոհրաբ Մնացականյանը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի ինչպես Հայաստան-ԵՄ, այնպես էլ հայ-շվեդական հարաբերությունների համար:

ԱԳՆ փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի հետ հանդիպմանը:

 

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ անկախությունից ի վեր Շվեդիան կարեւոր գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար։ 

 

 

Զրուցակիցները կարեւորել են Շվեդիայի խորհրդարանի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը։ Շվեդ խորհրդարանականները վստահեցրել են, որ կանեն հնարավորինը վավերացման գործընթացն արագ ավարտին հասցնելու համար։ 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին