4154 դիտում

Միջնորդները ՀՀ նոր ղեկավարությանը կհանդիպեն հունիսին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նոր ղեկավարության հետ նախատեսում են հանդիպել հունիսին:

Այդ մասին ասված է համանախագահների հայտարարության մեջ, որն ընդունվել է մայիսի 15-ին Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ իրենց հանդիպումից հետո:

«Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացն առաջ մղելու տարբերակները:
ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին շփման գծում տիրող համեմատաբար կայուն իրավիճակի մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս արագ վերսկսել ակտիվ բանակցությունները», - ասված է հայտարարության մեջ:


Մեդիամաքսը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ կայացել էր 2018 թվականի փետրվարին: Այցից հետո միջնորդները հակամարտող կողմերին կոչ են արել «զերծ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություներից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am