Տրամադրված ենք ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործակցության, ասել է Փաշինյանը - Mediamax.am

5285 դիտում

Տրամադրված ենք ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործակցության, ասել է Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հայտարարել է, որ հայկական կողմը տրամադրված է ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ:

«ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաեւ տարբեր խոչընդոտների առկայությունը դեռեւս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը եւ ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետեւողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում:

Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է դրանում եւ ելնում է նրանից, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել առեւտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր եւ նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար:

Անդրադառնալով ՀՀ նոր կառավարության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ արտաքին քաղաքականության մասով փոփոխություններ չեն նախատեսվում:

«Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- նշել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին