Երեւանը նոր թափ կհաղորդի հայ-մոլդովական կապերին - Mediamax.am

4167 դիտում

Երեւանը նոր թափ կհաղորդի հայ-մոլդովական կապերին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կարեւորել են երկկողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Սոչիում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը եւ ընդգծել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին:

 

«Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ առումով, կարեւորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Մոլդովայում դեսպանություն բացելու որոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:

 

Իգոր Դոդոնն էլ հույս է հայտնել, որ փոխշահավետ կապերը կշարունակեն ամրապնդվել եւ ընդլայնվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին