Փաշինյանն ու Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել - Mediamax.am

4828 դիտում

Փաշինյանն ու Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել


Հասան Ռոհանին
Հասան Ռոհանին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

 

Կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Այդ համատեքստում նրանք հույս են հայտնել, որ հնարավոր կլինի բանակցությունների արդյունքում հասնել ստեղծված իրավիճակի կարգավորմանը:   

 

Երկուստեք կարեւորվել է բոլոր ոլորտներում ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը:

 

Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկա հանդիպումների ծրագրերը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին