Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին - Mediamax.am

6012 դիտում

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Լուսանկարը` https://studybreaks.com/


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ «մաղթելով ձեռքբերումներ եւ մշտական հաջողություններ»:

«Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման եւ բարեփոխման ճանապարհին եւ նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը:  

 

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասել է Անգելա Մերկելը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին