Կգործարկվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթը - Mediamax.am

7622 դիտում

Կգործարկվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթը


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ասել է, որ Հայաստանի կողմից ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց եւ այդ մասին ԵՄ կողմին ծանուցելուց հետո հնարավոր կլինի գործարկել համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթը:

Փոխնախարարի խոսքով՝ ժամանակավոր կիրարկման դրույթը, մինչեւ ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելը, հնարավորություն կընձեռի կիրարկելու համաձայնագրի դրույթների մեծ մասը։

 

Կարեն Նազարյանը շեշտել է, որ ԵՄ անդամ երկրները բազմիցս հայտարարել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու իրենց պատրաստակամության եւ քաղաքական կամքի առկայության մասին, իսկ Էստոնիան դարձել է ԵՄ անդամ երկրներից առաջինը, որտեղ այն արդեն մտել է ուժի մեջ։

 

Փոխնախարարը հավելել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակական աշխատանք են տանում անդամ երկրներում՝ խթանելու համաձայնագրի վավերացման գործընթացը, սակայն համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար յուրաքանչյուր երկիր ունի ներպետական տարբեր ընթացակարգեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին