Ալիեւը պատմել է Պուտինի հետ իր հարաբերությունների մասին - Mediamax.am

9216 դիտում

Ալիեւը պատմել է Պուտինի հետ իր հարաբերությունների մասին


Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը
Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը
Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS


Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ հարցազրույցից:

 

«Մամուլի ազատությունը լիովին ապահովված է»

   

Ադրբեջանը բաց երկիր է: Մեր երկրում գործում են ժողովրդավարական բոլոր ինստիտուտները: Լիովին ապահովված է մամուլի ազատությունը: Ադրբեջանն ազատ համացանցով երկիր է, օգտատերերի թիվն աճում է եւ արդեն մոտենում է մոտ 80%-ին: Լիովին երաշխավորվում է հավաքների եւ քաղաքական գործունեության ազատությունը:

 

Մենք՝ որպես զգալի փորձ ունեցող Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, պարտավորություններ ենք ստանձնել, այդ թվում՝ մեր հասարակության հետագա ժողովրդավարացման մասով: Կարծում եմ, որ մենք վստահորեն եւ հաջողությամբ ենք կատարում դրանք: Իհարկե, կան որոշ հարցեր, որոնք լրացուցիչ ջանքեր են պահանջում, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

 

«Գործնականում ավարտել ենք վերազինման գործընթացը»

 

Միջազգային փորձագետների եւ կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ այսօր ադրբեջանական բանակը դասվում է աշխարհի 50 ամենահագեցած եւ մարտունակ բանակների թվին: Մենք գործնականում ավարտել ենք վերազինման գործընթացը, մեր բանակը հագեցած է ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական ամենաժամանակակից, գերճշգրիտ, տեխնոլոգիական զենքերով: Մենք զենք  ենք գնում ամենալավ արտադրողներից, եւ այդ սպառազինությունը մեզ թույլ է տալիս բավականաչափ վստահ զգալ մեզ:

 

Բնականաբար, ուժեղ բանակ ստեղծելու համար միայն սպառազինությունը բավարար չէ, այդ իսկ պատճառով մեծ աշխատանք է տարվել բանակի մարտունակությունը բարձրացնելու եւ կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:

 

Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, ապա այն կլինի ավելի ընտրովի, ավելի կոնկրետ՝ համապատասխան խնդիրները լուծելու համար:

 

Ադրբեջանում արտադրվում է ավելի քան հազար անուն ռազմական արտադրանք, որը համապատասխանում  է միջազգային ստանդարտներին եւ մի շարք ցուցանիշներով նվազեցնում է մեր կախվածությունը ներկրումից, ինչպես նաեւ ստեղծում է արտահանման մեծ ներուժ:

 

Պուտինի հետ հարաբերությունների մասին

 

Մեր անձնական կապերը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման ամենակարեւոր գործոններից մեկն են:

 

Մեր միջեւ առկա են շատ վստահելի հարաբերություններ: Մենք չունենք փակ թեմաներ: Երբ ծագում են մեր միջամտությունը պահանջող հարցեր, մենք անպայման հեռախոսազրույց ենք ունենում կամ հանդիպում եւ կարգավորում ենք խնդիրները, որոնք ծագել են մեր ենթականերից որեւէ մեկի պատճառով:

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Սա մեր երկկողմ հարաբերություններ կարեւորագույն գործոնն է, որը խաղացել եւ շարունակում է կարեւոր դեր խաղալ միջպետական համագործակցության մեջ: Հիմնականում մեր անձնական, վստահելի հարաբերությունների եւ միմյանց համար մեր կարեւորության ընդհանուր գիտակցման շնորհիվ մեզ հաջողվեց հասցնել այդ կապերը ռազմավարական գործընկերության մակարդակի:

 

Կարգավորման մասին

 

Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը չի ցանկանում փոխել ստատուս-քվոն: Խոսքով Երեւանը հայտարարում է բանակցություններ վարելու իր ցանկության մասին, բայց գործնականում զբաղվում է իմիտացիայով: Եվ դա անում է, որպեսզի այս ամենն անընդհատ շարունակվի, եւ այս գործընթացն ավարտ չունենա, ինչն անընդունելի է թե՛ մեր եւ թե՛ միջազգային հանրության համար: Ուստի Հայաստանը պետք է անհապաղ կատարի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը, եւ անհրաժեշտ է սկսել ադրբեջանական տարածքների օկուպացիայի անհապաղ վերացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին