5467 դիտում

Լիբանանի վարչապետը կշարունակի «Ռաֆիկ Հարիրիի առաքելությունը»


Սաադ Հարիրին
Սաադ Հարիրին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ասել է, որ ներկա փուլում Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ բիզնեսի:

Այս մասին Սաադ Հարիրին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պատվին տրված ընթրիքի ժամանակ:

«Լիբանանահությունը կարեւոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման մեջ` հատկապես նկատի առնելով, որ նրանք համարվում են աշխույժ դերակատար թե՛ լիբանանյան ազգային կյանքում, թե՛ աշխատանքային, արտադրության, մշակութային, կրթական եւ արվեստի ոլորտներում»,- ասել է Լիբանանի կառավարության ղեկավարը:


Սաադ Հարիրի խոսքով՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը գտնվում էր նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ուշադրության կենտրոնում, եւ նա դարձավ լիբանանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով սկսած 1997-ից երեք անգամ այցելեց Հայաստան:

«Հույս ունեմ շարունակելու նրա առաքելությունը` միշտ մտքում ունենալով երկու ժողովուրդների շահերն ու բարեկամական հարաբերությունները»,- ասել է նա:

Կարեն Կարապետյանն էլ հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն եւ նոր թափ ու որակ կհաղորդեն հայ եւ լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am