7647 դիտում

Հայ եւ վրացի երիտասարդները ավելի շատ կշփվեն


Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Կարեն Կարապետյանը
Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Կարեն Կարապետյանը
Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Գիորգի Կվիրիկաշվիլին
Գիորգի Կվիրիկաշվիլին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր Երեւանում կայացած բանակցությունների ավարտին հանդես են եկել հայտարարություններով:

Ներկայացնում ենք դրանց առավել հետաքրքիր հատվածները:

Կարեն Կարապետյանը՝ վստահության եւ լավ տրամադրության մասին

Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Այսօր, ինչպես միշտ, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ եւ կոնստրուկտիվ մթնոլորտում: Մենք քննարկել ենք եւ՛ մեր երկկողմ հարաբերությունները, եւ՛ տարածաշրջանային հարցեր: Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկու բարեկամ երկրների երիտասարդների միջեւ շփումներն ինտենսիվացնենք:

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Քննարկել ենք եւ մեր վերաբերմունքը դրսեւորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հարցերի վերաբերյալ:

Բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից:

Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Հայաստանի տնտեսական աճի մասին

Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ: Այս հաջողությունը մեզ ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարեւան պետություն: Մենք քննարկել ենք այնպիսի կարեւոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը եւ, իհարկե, ինչպես նշվեց՝ աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը:
Գիորգի Կվիրիկաշվիլին Գիորգի Կվիրիկաշվիլին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջեւ նոր հարաբերություններին եւ այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարեւոր է նաեւ փորձի փոխանակումը, եւ ուրախ եմ, որ կայցելեմ «Թումո» կենտրոն:

Գիորգի Կվիրիկաշվիլին՝ տարածաշրջանային կապերի եւ Հայաստան-ԵՄ Կապերի մասին

Մենք պատրաստ ենք, որպեսզի Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի բազմակողմանի նախագծերում եւ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առեւտրային գոտու եւ պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները եւս Վրաստանի կողմից կօգտագործվեն:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Մենք ողջունում ենք նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համակողմանի եւ ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am