Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ներկայացրել է հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը:
Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը՝ վերահաստատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ Հայաստանի հետ ՄԱԿ-ի շարունակաբար աճող համագործակցության ամրապնդմանը սատարելու իր հանձնառությունը։
Փետրվարի 27-ին կայացած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: