Դարիգա Նազարբաեւան առաջարկում է «եվրասիական Եվրանյուզ» ստեղծել - Mediamax.am

7721 դիտում

Դարիգա Նազարբաեւան առաջարկում է «եվրասիական Եվրանյուզ» ստեղծել


Դարիգա Նազարբաեւան
Դարիգա Նազարբաեւան

Լուսանկարը` https://informburo.kz


Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին առաջարկել է քննարկել «Եվրանյուզ»-ի օրինակով ԵԱՏՄ հեռուստատեսություն ստեղծելու հնարավորությունը:

ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 27-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Տիգրան Սարգսյանը եւ Ղազախստանի Սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Դարիգա Նազարբաեւան քննարկել են «եվրասիական ինտեգրման հարցերը եւ ԵԱՏՄ տեղեկատվական աջակցության ուժեղացումը»:

 

Հիմնավորելով «եվրասիական «Եվրանյուզ»» ստեղծելու մասին իր առաջարկը՝ Դարիգա Նազարբաեւան ասել է.

 

«Հարկավոր է պարզաբանել, թե ինչպես այսօր ստորագրված միջազգային պայմանագրերն ու համաձայնությունները վաղը կանդրադառնան մեր երկրների քաղաքացիների վրա»:

 

Մեդիամաքսը նշում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Աստանայի ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիրներից էր, որի կազմկոմիտեի նախագահը Դարիգա Նազարբաեւան էր:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին