Հայաստանի նախագահը կմասնակցի Մյունխենի կոնֆերանսին - Mediamax.am

8225 դիտում

Հայաստանի նախագահը կմասնակցի Մյունխենի կոնֆերանսին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին կմասնակցի անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա Մյունխենի կոնֆերանսին:

Կոնֆերանսի պաշտոնական կայքում ներկայացված օրակարգի համաձայն, ՀՀ նախագահը մասնակցելու է Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ գտնվող երկրներին նվիրված քննարկմանը:

 

Քննարկման մասնակիցներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, Եվրամիության Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհանես Հանը եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը:

 

Քննարկումը վարելու է Eurasia Group կազմակերպության նախագահ Իէն Բրեմերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին