5539 դիտում

Ռումեն Ռադեւը Երեւանում «իրեն զգացել է ինչպես տանը»


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի այցը «շատ դրական արձագանք ունի մեր հասարակության մեջ»:

«Եվ սա այն դեպքերից է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ. մենք մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մյուս կողմից՝ մեր հասարակության արձագանքը, իրոք, խոսում է այն մասին, որ Բուլղարիան եւ բուլղարացիները մեր ժողովրդի հարգանքն են վայելում»,- ասել է Սերժ Սարգսյանը Ռումեն Ռադեւի հրաժեշտի արարողության ժամանակ:

Բուլղարիայի նախագահն էլ ընդգծել է, որ «երեկ Երեւանում իրեն զգացել է ինչպես տանը»:

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք ակտիվացնել մեր հարաբերությունները եւ նոր լիցք հաղորդել դրանց: Շատ կարեւոր է լավ մթնոլորտ ստեղծել քաղաքական դաշտում: Ես վստահ կարող եմ ասել, որ երեկ ավելի հաստատակամ դարձա իմ այն զգացողության մեջ, որ մեր ազգերի միջեւ հարաբերությունները, իրոք, շատ ջերմ են»,- ասել է Ռումեն Ռադեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am